Բելառուսա–լեհական սահմանին փախստականների ճամբարում մարդիկ ավելանում են։ Որոշ միգրանտներ սկսել են վրաններ տեղադրել։ Նրանք խոտերից ու ճյուղերից կրակ են վառում` տաքանալու համար:
«Իրավիճակն աղետալի է», - մեկնաբանել է Բելառուսում ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցիչ Մուլուսեու Մամոն, որն այցելել է ճամբար: ՄԱԿ-ի ներկայացուցչի կողմից սննդի բաժանումը վերածվել է հրմշտոցի։ Մարդիկ այնքան շատ են, որ հումանիտար բեռն անմիջապես սպառվել է։
Sputnik-ի ֆոտոշարքը ցույց է տալիս, թե ինչ իրավիճակ է բելառուսա-լեհական սահմանին: