Քանյե Ուեսթը հայտարարել է, որ ինքը երիտասարդ Պուտինն է

Քանյե Ուեսթ. Արխիվային լուսանկար
Ռեփերը կարծում է, որ մշակույթի ոլորտում նույնքան հեղինակություն ունի, որքան Ռուսաստանի նախագահը` քաղաքական ասպարեզում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Ռեփեր Քանյե Ուեսթն իրեն համեմատել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նա կարծում է, որ մշակույթի ոլորտում նույնքան հեղինակություն ունի, որքան Ռուսաստանի նախագահը՝ քաղաքական ասպարեզում։ Այս մասին երաժիշտը հայտարարել է Revolt-ի ներկայացման ժամանակ։
ԱՄՆ-ում Քիմ Քարդաշյանի փեսայի համերգի ժամանակ ութ մարդ է մահացել. տեսանյութ
Ուեսթը պատմել է խոշոր բրենդերի հետ իր համագործակցության մասին։ Նրա խոսքով ՝ նա համագործակցում է այնպիսի խոշոր ընկերությունների հետ, ինչպիսիք են Adidas-ը և Gap-ը։
«Ես երիտասարդ Պուտինն եմ։ Ես գիտակցեցի, որ Վլադիմիրն եմ, երբ հասկացա, որ մշակույթը նավթ է, մշակույթը էներգիա է»,–հայտարարել է երգիչը։
Նրա խոսքով՝ ինքը «մշակույթի արքա» է վերջին 20 տարիների ընթացքում և կշարունակի այդ տիտղոսը վայելել ևս 2000 տարի։