Միշուստինը կոչ է արել կատարելագործել միգրացիայի հարցերով ԱՊՀ թվային հարթակները

Միխայիլ Միշուստին
Միշուստինի խոսքով` կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն ազդել է ԱՊՀ տարածքում միգրացիոն հոսքերի վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը կոչ է արել ԱՊՀ երկրներին արդիականացնել իրավական բազան և կատարելագործել միգրացիայի հարցերին առնչվող թվային փոխգործակցային հարթակները։ Այս մասին նա հայտարարել է տեսակոնֆերանսի ռեժիմով անցկացվող ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստին։
Պեսկովը Ուկրաինա «ներխուժելու» ծրագրերի մասին լուրերը դատարկ լարում է անվանել
«Մեր երկրների նախագահները հոկտեմբերին պայմանավորվել են միգրացիայի ոլորտում համագործակցությունը զարգացնել։ Հայտարարություն է ընդունվել, որտեղ, հաշվի առնելով մարտահրավերները, ընդհանուր մոտեցումներ են կան։ Խոսքը իրավական բազայի արդիականացման, աշխատանքի տեղավորման գործընթացներն օպտիմալացնելու համար թվային հարթակի, այդ թվում «Աշխատանք առանց սահմանների» էլեկտրոնային ծառայության կատարելագործման անհրաժեշտության մասին է», – ասել է ՌԴ վարչապետը։
Միշուստինն ընդգծել է, որ կորոնավիրուսի համավարակը ազդել է ԱՊՀ տարածքում միգրացիոն հոսքերի վրա։
Միշուստինը հորդորել է արագացնել ծառայությունների առևտրի մասին համաձայնագրի ստորագրումը
Եվրասիական զարգացման բանկը աշխատանքներ է տանում «Աշխատանք ԵԱՏՄ»–ում միջազգային հավելվածի մշակման ուղղությամբ. այն Ռուսաստանում կգործարկվի 2022 թվականին։