Մեղրիի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի - Sputnik. «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ նոյեմբերի 12-ին՝ ժամը 9։30-ի դրությամբ, Մեղրիի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։
Սիսիանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Գորիսի տարածաշրջանում և Մեղրիի լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 60-70 մետր։
«Գագ ջան, մի' արա, ախպերս»․ սպասվում է ձյուն ու ջերմաստիճանի նվազում
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով: