Կապառոսը ներողություն է խնդրել

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի - Sputnik. ԱԱ-ի ընտրական փուլի նախավերջին տուրում Հայաստանի ընտրանին ավելի վատ հանդես եկավ, քան մրցակիցը։ Այսպիսի կարծիք է հայտնել Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Հայաստան-Հս. Մակեդոնիա հանդիպման ավարտից հետո։
«Առաջին հերթին ուզում եմ ներողություն խնդրել երկրպագուներից: Մեծ հույսերով էինք խաղադաշտ մտել: Սակայն խաղը լավ չստացվեց: Առաջին իսկ րոպեից թիմը լավ հանդիպում չանցկացրեց: Եվ արագ գոլ բաց թողեցինք, որն էլ իր ազդեցությունը թողեց խաղի վրա»,-հետխաղյա մամլո ասուլիսի ընթացքում ասաց Կապառոսը:
Այդ հանգամանքը կարող է ճնշել ֆուտբոլիստներին. Դարկո Վելկովսկին` առաջիկա խաղի մասին
Նրա խոսքով` հավաքականի նորեկների մեղքը մեծ չէ այս պարտությունում, պարզապես մրցակիցը լավ հանդես եկավ, Հայաստանի հավաքականը` ոչ:
«Այժմ պետք վերլուծենք այս հանդիպումն ու ինքնաքննադատությամբ զբաղվենք»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի ընտրանին Երևանում Հս. Մակեդոնիային պարտվեց 0:5 հաշվով: