ՀՀ փոխվարչապետը կոչ արեց ԱՊՀ շրջանակներում ուժեղացնել համագործակցությունը հայթեքի ոլորտում

Հայկական կողմը կարևորում է համագործակցության շրջանակներում տեխնոլոգիական զարգացման համալիր ծրագրի ընդունումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի - Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կոչ արեց ակտիվացնել տեխնոլոգիական համագործակցությունը ԱՊՀ շրջանակներում: Այսօր ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի առցանց նիստին ելույթ ունենալով` Գրիգորյանը նշեց, որ բարձր տեխնոլոգիաների զարգացումը վճռորոշ դեր է խաղում բնակչության անվտանգության ապահովման և կենսամակարդակի բարելավման գործում:
Նրա խոսքով՝ բարձր տեխնոլոգիաներ ստեղծող և զարգացնող երկրներն առաջատար դիրքեր են զբաղեցնում միջազգային ասպարեզում։

«Ժամանակակից աշխարհում թվայնացումը, նորարարությունը և նորագույն տեխնոլոգիաները դիտարկվում են որպես առանցքային գործիքներ՝ պետական կառավարման արդյունավետության հետագա բարձրացման, տնտեսական աճի ապահովման և բնակչությանը որակյալ պետական ծառայությունների տրամադրման գործարար միջավայրի ձևավորման առումով»,- նշեց ՀՀ փոխվարչապետը:

Գրիգորյանի կարծիքով՝ թվային տեխնոլոգիաների անխուսափելի զարգացման լույսի ներքո անհրաժեշտ է պատշաճ ուշադրություն դարձնել մտավոր սեփականության իրավական պահպանության և պաշտպանության հարցերին: Այս առումով հեռահաղորդակցության ցանցերի ոլորտում հեղինակային իրավունքների պաշտպանության ասպարեզում համագործակցության համաձայնագրի ընդունումը թույլ կտա միավորել ԱՊՀ-ի պետությունների ջանքերը թվային միջավայրում մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության ուղղությամբ:
Կցուցադրեն թռչող սարքեր. Հայաստանը՝ տարվա գլխավոր հայթեք-միջոցառման նախաշեմին
Փոխվարչապետը նաև շեշտեց, որ հայկական կողմն աջակցում է համակարգված միջոցառումների վերաբերյալ համատեղ փաստաթղթերի ընդունմանը, որոնք ուղղված են ԱՊՀ մասնակից երկրների պաշտպանունակության հետագա զարգացմանը: