ՀՀ հետ հարաբերություններն առաջնահերթություն են․ ԱԺ խոսնակը հանդիպել է Լիտվայի դեսպանի հետ

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեի հետ նոյեմբերի 12-ի հանդիպմանը քննարկել է հայ-լիտվական բարեկամական հարաբերությունները։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային ժողովի կայքից։

«Ալեն Սիմոնյանն առանձնացրել է դեսպանի ջանքերն ու ուշադրությունը համատեղ օրակարգերի իրագործմանը նպաստելու և հետևողականության հարցերում: Մտքեր են փոխանակվել ժողովրդավարությանը, մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերի շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Լիտվայի դեսպանը նշել է, որ Հայաստանի հետ հարաբերություններն իր երկրի առաջնահերթություններից են: Նա նաև բարձր է գնահատել Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունները:
Կողմերը քննարկել են հայ-լիտվական խորհրդարանական համագործակցության հեռանկարները և այս ուղղությամբ արդեն իսկ գրանցված արդյունքները:
Բարձր գին ենք վճարել սխալների համար․ Ալեն Սիմոնյանը՝ 44-օրյա պատերազմից քաղած դասերի մասին
Լիտվայի դեսպանի խոսքով՝ Արևելյան գործընկերության շրջանակներում իրականացված բարեփոխումների և ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված քայլերի շնորհիվ Հայաստանն առաջատարների շարքում է: Անդրադարձ է եղել ԵՄ շրջանակում Հայաստան-Լիտվա համագործակցությանը: