ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Հարավկովկասյան երկաթուղու 20 աշխատակից փրկարարի որակավորում է ստացել։ ՀՀ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանի հետ հանդիպման ժամանակ հայտնել է «Հարավկովկասյան Երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին, տեղեկանում ենք ԱԻՆ-ի պաշտոնական կայքից։
«Հարավկովկասյան երկաթուղու» 20 աշխատակից փրկարարի որակավորում է ստացել
© Photo : official site of MES of RA
«Մելնիկովն, ի թիվս համագործակցության այլ ծրագրերի, մասնավորապես ընդգծել է ՀԿԵ–ի 20 աշխատակիցների համար ընթացիկ տարվա օգոստոսին ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի կողմից իրականացված դասընթացների կարևորությունը: Նրանք մտադիր են գալիք տարի ԱԻՆ-ին դիմել իրենց կառույցի ավելի բարձր պաշտոններ զբաղեցնող աշխատակիցներին որակավորելու խնդրանքով»,–նշված է հաղորդագրության մեջ։
Մելնիկովի խոսքով՝ նման վերապատրաստումները հնարավորություն կտան անհրաժեշտության դեպքում սեփական ուժերով իրականացնել առաջին արձագանքը՝ մինչև փրկարարների մոտենալը: Վերապատրաստված խմբերը, հարկ եղած դեպքում, կարող են համալրել նաև փրկարար կամավորների շարքերը:
Հանդիպման ավարտին Փիլոյանը Մելնիկովին է փոխանցել դասընթացներ և որակավորում անցած «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի աշխատակիցներին ԱԻ նախարարի հրամանով շնորհված «Փրկարար» որակավորման դասի փրկարարի գրքույկները, վկայականներն ու կրծքանշանները: