Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա՝ 0: 5. երբ մեկնաբանություններն ավելորդ են

Վերջին տուրից առաջ Հայաստանի հավաքականը J ընտրական խմբում զբաղեցնում է չորրորդ տեղը ՝ իր ակտիվում ունենալով 12 միավոր:
Sputnik
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Հյուսիսային Մակեդոնիայի թիմից ջախջախիչ` 0: 5 հաշվով պարտություն կրեց աշխարհի առաջնության ընտրական փուլի նախավերջին տուրում:
Պաշտպանության ձախողումները, հարձակման անհաջող խաղը (բավական է ասել, որ հայ ֆուտբոլիստները չկարողացան ոչ մի հարված հասցնել մրցակցի դարպասին) հանգեցրին Հայաստանի հավաքականի լիակատար ջախջախմանը սեփական հարկի տակ։
Հայաստանի հավաքականը ջախջախիչ պարտություն կրեց. աշխարհի առաջնության ուղեգիր չի լինի
Վերջին տուրից առաջ Խոակին Կապառոսի սաները 12 միավորով զբաղեցնում են չորրորդ տեղը J խմբում, որտեղ էլ, ամենայն հավանականությամբ, կավարտեն մրցաշարը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին Հայաստանի հավաքականը ընտրական փուլի վերջին տուրում Երևանի Հանրապետական մարզադաշտում կմրցի Գերմանիայի թիմի հետ: