ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լը Դրիանը և Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորենս Պարլին Փարիզում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից հետո Հայաստան–Ադրբեջան հարաբերություններին։ Տեղեկությունը հայտնում է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական կայքը։
«Նախարարները մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղ համաձայնության հասնելու համար Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Ֆրանսիայի և Ռուսաստանի ջանքերը համատեղելու առնչությամբ»,–նշված է Ֆրանսիայի ԱԳՆ կայքում։
Բացի այդ, նախարարները քննարկել են իրավիճակը Աֆղանստանում և Սիրիայում։