Երկու մարմնավաճառներ սեռական շահագործման են ենթարկել հոգեկան խանգարում ունեցող մի կնոջ

Նրանք ստիպել են հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող կնոջը մարմնավաճառությամբ զբաղվել և ստացած գումարը փոխանցել իրենց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Մարմնավաճառությամբ զբաղվող երկու կանայք սեռական շահագործման են ենթարկել հոգեկան խանգարում ունեցող կնոջը։ Տեղեկությունը հայտնում է քննչական կոմիտեն` հավելելով, որ երկու կանայք կալանավորվել են։
Պարզվել է, որ 36 և 44-ամյա կանայք Երևանում զբաղվելով մարմնավաճառությամբ, ծանոթացել և ժամանակի ընթացքում մտերմացել են։ Վերջիններս իմացել են, որ նույն տարածքում մեկ այլ` հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող կին էլ է մարմնավաճառությամբ զբաղվում, և որոշել են շահագործել նրան:
Մասիսի քաղաքապետի եղբորը պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեղադրանք է առաջադրվել
36-ամյա կինը վերջինիս բնակեցրել է իր տանը և բռնություն գործադրելով՝ 2021թ. մարտի 4-ից մինչև ապրիլի 20-ն ընկած ժամանակահատվածում հարկադրել իր կողմից առաջարկված անձանց հետ ունենալ սեռական հարաբերություն։ Իսկ 44-ամյա կինը վերահսկել է այս ամենը։
Ստացած գումարները հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող կինը տվել է մյուս կանանց։ Միաժամանակ նրանցից մեկի ծանոթը, տեղյակ լինելով այս ամենի մասին` պարբերաբար տեղեկություններ է հայտնել հոգեկան խանգարում ունեցող կնոջ վերաբերյալ:
Թրաֆիքինգ․ կնոջը սեռական շահագործման ենթարկած կանայք ձերբակալվել են
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ երկու կանանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը), իսկ նրանց ծանոթին՝ 38-132-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով: Կանանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, իսկ ծանոթի նկատմամբ՝ ստորագրությունը չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործն ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին: