ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. «Էրեբունի» ավիաբազայում կայացավ մարտական առաջադրանքի կատարման ժամանակ հայկական երկնքում զոհված ռուս օդաչուներին` մայոր Յու.Վ. Իշչուկին և ավագ լեյտենանտ Ռ.Վ. Ֆեդինին նվիրված հուշատախտակի բացման արարողությունը։ Այս մասին հայտնում է Հայաստանում ՌԴ դեսպանատունը։
Էրեբունի» ավիաբազայում կայացավ մարտական առաջադրանքի կատարման ժամանակ հայկական երկնքում զոհված ռուս օդաչուներին` մայոր Յու.Վ. Իշչուկին և ավագ լեյտենանտ Ռ.Վ. Ֆեդինին նվիրված հուշատախտակի բացման արարողություն
© Photo : Посольство России в Армении
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով զինվորական պարտքի կատարման ժամանակ հերոսության և ցուցաբերած արիության համար Մի-24 ուղղաթիռի անձնակազմի հրամանատար,մայոր Յու. Վ. Իշչուկն ու բորտ–տեխնիկ, ավագ լեյտենանտ Ռ.Վ. Ֆեդինը պարգևատրվել են «Արիության շքանշանով» (հետմահու)։
Օդաչուների հիշատակը հարգել են մեկ րոպե լռությամբ։
Ռուսական ՌՏՈւ–ի Մի-24–ը խոցվել էր ադրբեջանական զինվորականների կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին։ Մեկ տարի անց հայկական Երասխ գյուղի մոտ, ուղղաթիռի անկման վայրում, ի հիշատակ զոհվածների հուշարձան է բացվել։
Օդանավն ուղեկցում էր Նախիջևանի հետ սահմանի մերձակայքով ՀՀ Սյունիքի մարզ ընթացող 102-րդ ռուսական ռազմակայանի ավտոշարասյանը, և խոցվել էր մարտական գործողությունների գոտուց դուրս։