Ամերիկացի ամենասկանդալային դերասանուհի և մոդել Փերիս Հիլթոնն ամուսնացել է

Մինչ այդ 40-ամյա Հիլթոնը երեք անգամ նշանադրվել է, բայց այդպես էլ չի ամուսնացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի - Sputnik. Ամերիկացի դերասանուհի և մոդել Փերիս Հիլթոնն ամուսնացել է։ Նրա ընտրյալը 40 -ամյա գործարար Քարթեր Ռեումն է։ Տեղեկությունը դերասանուհին հայտնել է Instagram–ի իր էջում։
Մինչ այդ 40-ամյա Հիլթոնը երեք անգամ նշանադրվել է, բայց այդպես էլ չի ամուսնացել։
«Վերջապես եկավ այն օրը, որին բոլորս սպասում էինք», - գրել է աստղը:
Պարզվում է, որ Հիլթոնն ու ընտրյալը վաղուց էին իրար ճանաչում, սակայն ռոմանտիկ հարաբերությունները սկսվել է մոտ երկու տարի առաջ։
Eonline պորտալը հայտնել է, որ Փերիսը հարսանիքի նախօրեի երեկոյան է զգեստն ընտրել։ Նա հավանել է Oscar de la Renta – ի զգեստը: Պարբերականի տվյալներով՝ դերասանուհին հուզվել է հարսանեկան արարողության ժամանակ։
Նշվում է, որ զույգն ամուսնական մատանիներով փոխանակվել է Լոս Անջելեսի Բել Էյր կալվածքում, որը պատկանում է դերասանուհու հանգուցյալ պապիկին։
Տոնական միջոցառմանը ներկա են եղել հոլիվուդյան աստղեր Էմմա Ռոբերթսը, Էշլի Բենսոնը, երգչուհի Բի բի Ռեքսան, Քիմ Քարդաշյանը, Կայլ Ռիչարդսը և Փոլ Աբդուլը։