2 ռուս զինծառայող է զոհվել Բելառուսում զորավարժությունների ընթացքում

Զորավարժության ինքնաթիռ
Դեպքի հանգամանքները պարզվում են:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Բելառուսում պարաշյուտային դեսանտավորման ընթացքում երկու ռուս զինծառայող է զոհվել: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը:
ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ դժբախտ պատահարը տեղի է ունեցել նոյեմբերի 12-ին Բելառուսի Գրոդնո քաղաքի մոտակայքում օդադեսանտային զորքերի ստորաբաժանման դեսանտավորման ընթացքում:
ՀՀ ԶՈւ զինծառայողները վիրավորվել են զինամթերքի հետ անզգույշ վարվելու հետևանքով. ՊՆ
«Դեպքի վայրից ստացված զեկույցի համաձայն՝ քամու հանկարծակի ուժեղ պոռթկման հետևանքով երկու պայմանագրային զինծառայողների պարաշյուտները շարքից դուրս են եկել։ Երկուսն էլ պարաշյուտային պատրաստության հրահանգիչների բարձր որակավորում են ունեցել։ Զինծառայողներից մեկը փորձել է կանգնեցնել երկուսի անկառավարելի անկումը՝ օգտագործելով իր պահեստային պարաշյուտը», - նշած է հաղորդագրության մեջ:
Անբավարար բարձրության պատճառով զինծառայողի պահեստային պարաշյուտային համակարգը չի հասցրել բացվել ու կոշտ վայրէջք է տեղի ունեցել: «Պատահարի հետևանքով երկու զինծառայողներն էլ վնասվածքներ են ստացել և օպերատիվ կերպով տեղափոխվել են տեղի բժշկական հաստատություն, որտեղ նրանց անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվել: Չնայած բժիշկների ջանքերին՝ ստացված վնասվածքներից երկու ռուս զինծառայողն էլ մահացել են», - հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Դեպքի հանգամանքները պարզվում են: