Վարչապետի խոսնակը վարչապետի հեռուստաեթերի հերթական «զոհն» է. «Հրապարակ»

Մանե Գևորգյան. Արխիվային լուսանկար
Թերթը փորձել է մեկնաբանություն ստանալ Պետրոս Ղազարյանից։ Նա, սակայն, խորհուրդ է տվել դիմել վարչապետի գրասենյակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. «Հրապարակ» օրաթերթն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանի հրաժարականին ու ներկայացրել դրա հնարավոր պատճառը։
«Հեռուստադիտողները նկատել են, որ Պետրոս Ղազարյանի հետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը տեխնիկական թերություններ ուներ` խոսքից ինչ-որ մասեր կտրված էին, տեսանյութը մոնտաժված էր։ Իսկ երբ նոյեմբերի 9-ին վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանն անսպասելի հրաժարական տվեց, կուլիսներում սկսեցին խոսել, որ նա վարչապետի հեռուստաեթերի հերթական «զոհն» է: Չնայած հարցազրույցը նախապես նկարվել եւ մոնտաժվել էր` ուղիղ եթեր չէր»,– գրում է թերթը:
«Հրապարակը» փորձել է մեկնաբանություն ստանալ Պետրոս Ղազարյանից։ Նա, սակայն, խորհուրդ է տվել դիմել վարչապետի գրասենյակ։
Զանգեզուրի միջանցքի թեման փակված է․ Փաշինյան
Թերթը նաև հիշեցնում է, որ նման դեպք տեղի էր ունեցել նաև 2019թ․ապրիլի 17-ին, երբ համացանցում հայտնվեցին Նիկոլ Փաշինյանի եթերի աշխատանքային կադրերը, որոնց ժամանակ նա ջուր էր խմում, հանձնարարում` փողոցը փակել, որ մեքենաների ձայները չլսվեն և այլն։ «Մինչ մարդիկ գուշակում էին, թե ում մեղքով է այդ կադրերի արտահոսքը եղել, Փաշինյանը գործից ազատեց Հ1-ի տնօրեն Մարգարիտա Գրիգորյանին և ևս 4 աշխատակցի, այդ թվում՝ Հանրայինի ստեղծագործական հարցերով տնօրեն Վարդան Հակոբյանին:
Հ1-ը պարզաբանեց, որ վերահեռարձակող հեռուստաընկերությունները եթերին նախապատրաստվելու համար ստանում են տեխնիկական տեսաազդանշանը, այսինքն՝ արտահոսքն իրենցից չի եղել, այլ՝ թշնամական հեռուստաընկերություններից»,– գրում է թերթը:
Նիկոլ Փաշինյանի եթերների երկրորդ «զոհը» , ըստ թերթի եղավ նրա մյուս խոսնակը` Վլադիմիր Կարապետյանը, որն այժմ Ուկրաինայում ՀՀ դեսպանն է: Նա պաշտոնին հրաժեշտ տվեց, երբ 2019-2020թթ․ տարեմուտի ելույթում Փաշինյանը մոտ երկու րոպեով խախտեց 2020 թ. ավետումը և մի հատված անձայն հեռարձակվեց։ Հ1-ում ասում էին` «սուֆլյորը թռել էր»: «Հրապարակի» դիտարկմամբ` Նիկոլ Փաշինյանը շատ խստապահանջ է եթերի հարցում և նման կիքսերը չի ներում։