ՌԱԴԻՈ

Փոքր ավիացիան ծախսատար է, ուղևորներ չլինելու դեպքում ծախսերը կարող են չարդարացվել

Նախկին օդաչու Վարդան Սարգսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն տեղեկատվությանը, ըստ որի` 2022 թվականի հունվարի 20-ից կիրականացվեն Երևան–Կապան–Երևան կանոնավոր ավիաչվերթներ։
Sputnik
Հարցն այն է, թե որքանո՞վ են առկա սխեմաները համապատասխանում Հայաստանի օդային տարածքին ու վերջին զարգացումներին։ Ռիսկը միշտ էլ կա, բայց երևի քաղավիացիայում կան մարդիկ, ովքեր դիտարկում են սխեմաներն ու դրանց հիման վրա թռիչքի թույլտվություն տալիս, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նախկին օդաչու Վարդան Սարգսյանը։
Սիսիանի օդանավակայանում այս պահին ռուսական զորքեր են տեղակայված. քաղաքապետ
«Ժամանակին Յակ–40 ինքնաթիռով իրականացրել ենք Երևան–Կապան չվերթներ։ Հիմա եթե կա պայմանավորվածություն թռիչքներն իրականացնել Հայաստանի տարածքով, հնարավոր է։ Բայց մյուս կողմից ասում են, որ օդակայանի հարևանությամբ տեղակայվել է ադրբեջանական զինուժը, այդ պարագայում որքանո՞վ է ճիշտ, որ կատարվեն նման չվերթներ։ Պետք է բացվեն բոլոր սխեմաներն ու մանրակրկիտ ուսումնասիրվեն։ Օդանավի թռիչքի համար, ի տարբերություն ուղղաթիռի, մանևրելու համար անհրաժեշտ տարածք է պետք»,– ասաց նախկին օդաչուն։
Սարգսյանի տեղեկացմամբ` խորհրդային տարիներին, երբ իրականացվում էին ավիաչվերթները, պետական սահման չկար, օդանավերը Գորիսի, Դավիթ–Բեկի վրայով անցնում և վայրէջք էին կատարում Կապանում, բայց նման զարգացումների պարագայում Սարգսյանը դժվարացավ պատասխանել, թե ինչպես են իրականացվելու չվերթները։
Ստեփանակերտի օդանավակայանն ու Ալիևի ավիացիոն պլանները. իրավիճա՞կ է փոխվել
Նա հիշեցրեց, որ ժամանակին շահագործվում էին Գորիսի, Սիսիանի, Ջերմուկի փոքր օդանավակայանները, բայց առհասարակ փոքր ավիացիան շատ ծախսատար է և ուղևորների բացակայության դեպքում ծախսերը կարող են չարդարացվել, հետևաբար այդ թռիչքներն իրականացնելու համար անհրաժեշտ է պետական աջակցություն։
Նշենք, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն «Նովէյր» ավիաընկերությունից ստացել է համապատասխան հայտ Երևան–Կապան–Երևան կանոնավոր չվերթներ իրականացնելու նպատակով։ Կառավարության չզեկուցվող հարցերի փաթեթում էր այս նախագիծը, որտեղ նշվում է, որ չվերթների մեկնարկը նախատեսվում է 2022 թվականի հունվարի 20-ից՝ շաբաթական երկու անգամ։
Գորիս–Կապան ճանապարհի դիմաց Ադրբեջանը միջանցք է պահանջել դեպի Նախիջևան. ԱԽՔ
Հիշեցնենք, որ Կապանի՝ խորհրդային տարիներին կառուցված օդանավակայանի վերականգնման աշխատանքները մեկնարկել էին 2017–ին։
ՀՀ-ում փոքր ավիացիայի զարգացման ծրագրի շրջանակներում «Սյունիք» օդանավակայանի վերականգնման աշխատանքներն ավարտվել էին 2020թ–ի դեկտեմբերի 5-ին։