Փաշինյանը շնորհավորեց նորանշանակ մարզպետին. Բաղդասարյանը Շիրակի երկրորդ կին մարզպետն է

Նազելի Բաղդասարյան. Արխիվային լուսանկար
Նազելի Բաղդասարյանը երկրորդ կին մարզպետն է ու դարձյալ Շիրակի մարզում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում շնորհավորեց ՀՀ Շիրակի մարզի նորանշանակ մարզպետ Նազելի Բաղդասարյանին, ով առաջին անգամ էր մասնակցում կառավարության նիստին։
«Տիկին Բաղդասարյան, շնորհավորում ենք Ձեզ և հաջողություններ ենք մաղթում»,– ասաց Փաշինյանը` հիշեցնելով, որ Նազելի Բաղդասարյանը ՀՀ արդեն երկրորդ կին մարզպետն է ու դարձյալ Շիրակի մարզում։
Պարտադրանք չի եղել. Շիրակի մարզպետը խոսեց ՔՊ–ի ծրագրերի, «կադրային ջարդի» և իր եղբոր մասին
Նշենք, որ Շիրակի առաջին կին մարզպետը` Լիդա Նանյանը, այդ պաշտոնում նշանակվել էր 2007 թվականի հուլիսի 12-ին` ՀՀ Կառավարության որոշմամբ, ազատվել` 2010 թվականի մայիսի 20-ին՝ իր դիմումի համաձայն։
Բաղդասարյանը շնորհակալություն հայտնեց իրեն վստահելու համար։ «Հույս ունեմ, որ այն բեռը, որ դրված է իմ ուսերին կկարողանամ իրականացնել մեծ պատասխանատվությամբ ու նվիրումով և իմ համեստ հմտություններն ու կարողությունները կկարողանամ օգտագործել ի շահ Շիրակի մարզի և ՀՀ–ի»,– ասաց մարզպետը։
Հիշեցնենք` Նազելի Բաղդասարյանը Շիրակի մարզպետ է նշանակվել նոյեմբերի 8–ին կառավարության գրավոր ընթացակարգով ընդունած որոշմամբ։