Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթ է հարուցել «Զվարթնոցի» դեմ

Պարզվել է, որ օդանավակայանում ՊՇՌ թեստեր իրականացնող տնտեսավարող սուբյեկտները յուրաքանչյուր թեստից տոկոս կամ հաստատագրված գումար են վճարում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի - Sputnik. Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթ է հարուցել «Արմենիա միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ գերիշխող դիրքի հնարավոր չարաշահման հատկանիշներով: Այս մասին նշված է հանձնաժողովի որոշման մեջ։
Ի՞նչ է կատարվում ՊՇՌ թեստերի շուկայում և օդանավակայանում. Գևորգյանը խոստանում է պատասխանել
Պարզվել է, որ օդանավակայանում COVID-19-ի ախտորոշման նպատակով իրականացվող լաբորատոր հետազոտություններ (ՊՇՌ թեստեր) իրականացնող տնտեսավարող սուբյեկտները յուրաքանչյուր թեստից տոկոս կամ հաստատագրված գումար են վճարում։
Բացի այդ, կնքված թույլտվության պայմանագրերով սահմանվել են մատուցվելիք ծառայությունների գները կամ այդ գները և դրանց փոփոխությունները «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության կողմից հաստատելու պահանջ։