Իշխանությունը Տիգրան Ուրիխանյանին առաջարկել է դառնալ Բելառուսում ՀՀ դեսպան. «Փաստ»

Տիրգրան Ուրիխանյանը խորհրդարանում. Արխիվային լուսանկար
Բելառուսում ՀՀ դեսպանը ներկայում Ռազմիկ Խումարյանն է, որը նշանակվել էր շուրջ 1 տարի առաջ` 13.09.2021–ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. «Փաստ» օրաթերթի տեղեկություններով Հայաստանի իշխանություններն «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանին առաջարկել են ստանձնել Բելառուսում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը:
«Թե ինչ պատասխան է տվել Ուրիխանյանը, մեզ չհաջողվեց ճշտել, սակայն փաստ է, որ Բելառուսում ՀՀ դեսպանի փոփոխություն տեղի չի ունեցել և, մեր աղբյուրների փոխանցմամբ, հիմա արդեն չի սպասվում»,– գրում է թերթը:
Հանդիպել ենք և հասկացել ենք, որ մեր հայացքները նույնն են. Արզաքանցյանը միացավ Ուրիխանյանին
Բելառուսում ՀՀ դեսպանը ներկայում Ռազմիկ Խումարյանն է, որը նշանակվել էր շուրջ 1 տարի առաջ` 13.09.2021–ին։
Մինչ այդ նա զբաղեցնում էր Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ԱՊՀ վարչության պետի պաշտոնը։
Ռազմիկ Խումարյանից առաջ Բելառուսում ՀՀ դեսպանը Արմեն Ղևոնդյանն էր։