Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են, Սյունիքում ձյուն է տեղում

Դիլիջան. Արխիվային լուսանկար
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր Դիլիջանի ոլորանները բեռնատար ավտոմեքենաների համար դժվարանցանելի են։
Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն։
Ձմեռը շտապում է. եղանակի տեսություն
Տեղեկացվում է նաև, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Նշենք, որ Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն էլ Facebook–ի իր էջում լուսանկարներ է տեղադրել Շիրակի, Գեղարքունիքի, Կոտայքի այն հատվածներից, որտեղ այս գիշեր առատ ձյուն է տեղացել։