ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի - Sputnik. Նոյեմբերի 12-ին Սլովենիայում կմեկնարկի շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը, որին կմասնակցեն Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները։
Հայաստանի տղամարդկանց հավաքականում ընդգրկված են Գաբրիել Սարգսյանը (2664),
Հայկ Մ․ Մարտիրոսյանը (2624), Ռոբերտ Հովհաննիսյանը (2622), Սամվել Տեր-Սահակյանը (2615), Հովհաննես Գաբուզյանը (2598)։
Հայկ Մ․ Մարտիրոսյանը (2624), Ռոբերտ Հովհաննիսյանը (2622), Սամվել Տեր-Սահակյանը (2615), Հովհաննես Գաբուզյանը (2598)։
Կանանց Հայաստանի հավաքականում են Էլինա Դանիելյանը (2450), Աննա Մ․ Սարգսյանը (2385), Լիլիթ Մկրտչյանը (2379), Սուսաննա Գաբոյանը (2253), Սիրանուշ Ղուկասյանը (2168)։
Նշենք, որ վարկանիշով մեր տղամարդկանց հավաքականը 11-րդն է մրցաշարում, իսկ կանանց հավաքականը՝ 8-րդը (կանանց վարկանիշայն ցանկում)։
Մրցաշարը կավարտվի նոյեմբերի 21-ին։