Apple-ի առաջին համակարգիչներից մեկը 400 հազար դոլարով վաճառվել է աճուրդում

Համակարգչային կորպուսը պատրաստված է կոա ծառի փայտից, որն աճում է Հավայան կղզիներում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի - Sputnik. Apple-ի օրիգինալ համակարգիչը, որը 1976 թվականին նախագծել են ընկերության համահիմնադիր Սթիվ Վոզնյակն ու Սթիվ Ջոբսը, ԱՄՆ-ում John Moran աճուրդում վաճառվել է 400 հազար դոլարով։ Տեղեկությունը հայտնում է NPR ռադիոկայանը:
Աճուրդի տան տվյալներով՝ Apple I համակարգիչը, որը մինչ այդ երկու սեփականատեր ուներ, այդ սերիայից պատրաստված ու վաճառված 200-ից մեկն է:
Հայ ֆիզիկոսներն ալգորիթմներ են մշակում նոր սերնդի համակարգիչների համար
«Apple-1 առաջին համակարգիչները 1976 թվականին վաճառվել են 666,66 դոլարով։ 45 տարի անց դեռ աշխատող օրինակը վաճառվել է 400 հազար դոլարով։ Կալիֆորնիայի Մոնրովիայի John Moran աճուրդի տունը երեքշաբթի այն աճուրդի է հանել», - նշված է ռադիոկայանի հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ վաճառված նմուշի առաջին սեփականատերը Կալիֆոռնիայի Ռանչո-Կումակոնգա քաղաքի Չեֆի քոլեջի դասախոսն էր: 1977 թվականին նա վաճառել է համակարգիչն իր ուսանողին, որն էլ մինչև հիմա եղել է դրա սեփականատերը։