Վարչապետը բարձր է գնահատել Շարփի կատարած աշխատանքը Հայաստանում

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ՄԱԿ գործընկերության, տարածաշրջանում խաղաղության և կայունության օրակարգի շուրջ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի - Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին, ով ավարտում է առաքելությունը մեր երկրում: Այս մասին տեղեկացնում են վարչապետի աշխատակազմից։
Վարչապետը բարձր է գնահատել Շարփի կատարած աշխատանքը՝ Հայաստանի և ՄԱԿ-ի կառույցների միջև համագործակցության զարգացման ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՄԱԿ-ի օժանդակությունը մեր երկրին կորոնավիրուսի համավարակի հետևանքների հաղթահարման գործում և ափսոսանք հայտնել, որ ՄԱԿ-ի հումանիտար աջակցությունը մինչ օրս հասանելի չէ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԽԽՎ համազեկուցողներին
Շնորհակալություն հայտնելով գնահատականի համար՝ Շոմբի Շարփը նշել է, որ իր համար մեծ պատիվ էր Հայաստանում ծառայելը, և մեր երկրից հեռանում է ջերմ տպավորություններով:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ՄԱԿ գործընկերության, տարածաշրջանում խաղաղության և կայունության օրակարգի շուրջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Շարփին ընդունել էր ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Նշենք, որ Շոմբի Շարփը Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող էր նշանակվել 2018 թվականի մարտի 1-ին։