ՌՈ պետ Աշոտ Զաքարյանի օրերը հաշված են. նա առնչություն ունի մի շատ հայտնի քրեական գործի հետ

«Հրապարակը» հղում է տալիս ՀՀ պաշտպանության նախարարության իր աղբյուրներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանի պաշտոնավարման օրերը հաշված են: Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։

«Բացի այն, որ ՌՈ պետի հետ պայմանագրի ժամկետը լրացել է հոկտեմբերի 10-ին, կան տեղեկություններ, որ նա առնչություն ունի ԱԱԾ-ում հարուցված հայտնի զենքի գործին, որով պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ու ՊՆ մատակարար Դավիթ Գալստյանը մոտ մեկ ամիս առաջ կալանավորվել են»,–գրում է «Հրապարակը»:

Զաքարյանը, ըստ լուրերի, չի հաճախում աշխատանքի, բյուլետեն է բացել, ինչով պայմանավորված էլ պաշտոնավարման ժամկետը պայմանագրի լրանալուց հետո շուրջ մեկ ամիս է՝ ձգվում է:
«ՌՈ մեր աղբյուրների փոխանցմամբ` անգամ պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակված, սակայն Զաքարյանը մեզ հետ զրույցում կտրականապես հերքեց իր հեռանալու մասին լուրերը եւ ասաց, որ մի օր էլ չի բացակայել աշխատանքից»,–գրում է թերթը:
«Պատրոն Դավոյի» գործով պաշտոնյաներ են հարցաքննվել. «Ժողովուրդ»
Հիշեցնենք` սեպտեմբերի 30-ին ԱԱԾ–ն հայտնել էր, որ Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։
Իսկ ավելի վաղ` սեպտեմբերի 25-ին ԱԱԾ-ն տեղեկացրել էր, որ ԶՈւ ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանն է ձերբակալվել նյութական ծանր հետևանքների առաջացմամբ իշխանությունը չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու կասկածանքով։
Չարաշահումներ COVID-19-ի դեմ պատվաստման գործընթացքում․ ձերբակալվել է 3 բուժաշխատող
Ըստ հաղորդագրության` նա ի պաշտոնե տեղյակ է եղել, որ դեռևս 2011 թվականին զենք և ռազմամթերք մատակարարող կազմակերպություններից մեկը ՀՀ է ներմուծել 1985-1991 թվականների արտադրության հրթիռներ։ Մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չեն կրակվել և դուրս են հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չեն կիրառվել, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ժամանակ:
Սեպտեմբերի 30-ից Տոնոյանն ու Գալստյանը կալանավորված են։