ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Մոսկվան կարևոր է համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների լիարժեք ձևաչափով ուղևորությունների պրակտիկայի վերսկսումը դեպի այդ տարածաշրջան։ Այս մասին ճեպազրույցիժամանակ հայտարարելէ ՌԴ ԱԳՆ պաշտոնականներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա հիշեցրել է, որ սեպտեմբերի 24-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ՝ 3+2 ձևաչափով:
«Այժմ եռյակը պատրաստվում է շփումների եվրոպական մի շարք մայրաքաղաքներում, և մենք կարևոր ենք համարում այդ տարածաշրջան համանախագահների լիարժեք ձևաչափով այցելությունների հնարավորինս արագ վերսկսումը»,-ասել է Զախարովան։
Նա նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը միջազգային լայն աջակցություն է վայելում։ Ռուսաստանը նաև կարևոր է համարում եռյակի գծով ջանքերը շարունակելն առաջին հերթին տարածաշրջանի առջև ծառացած սոցիալ-տնտեսական և մարդասիրական խնդիրների լուծման համատեքստում:
Ավելի վաղ ՀՀ փոխարտգործնախարար Վահե Գևորգյանը չէր բացառել մոտ ժամանակներս Արցախի հարցով նոր հանդիպման անցկացումը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով՝ միջնորդների մասնակցությամբ: