ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Իսպանական «Սևիլյա» թիմի տնօրեն Մոնչին ցանկանում է իր թիմում տեսնել Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։ Այս մասին գրում է Gol Digital-ը։
Նշվում է, որ այնպիսի բազմաֆունկցիոնալ ֆուտբոլիստը, ինչպիսին Մխիթարյանն է, տեղ կգտնի Լոպետեգիի թիմի հիմնական կազմում։
Հիշեցնենք, որ իտալական մամուլը գրել էր, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հնարավոր է հեռանա «Ռոմայից»։ 32-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը իտալական թիմի հետ ավարտվում է 2022թ ամռանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Միլանը» հունվարյան տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է կրկին հետաքրքրությունը ցուցաբերել Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը ձեռք բերելու հարցում։