Ի՞նչ վիճակում են Շուշիից ոչ հեռու վիրավորված խաղաղ բնակիչները

Ստեփանակերտի հիվանդանոց. Արխիվային լուսանկար
Արցախի երեք քաղաքացիները, որոնք հանկարծակի հարձակման էին ենթարկվել ադրբեջանցի զինծառայողի կողմից, վերականգնողական կուրսի կարիք ունեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի- Sputnik. Ադրբեջանցի զինծառայողի արձակված կրակոցներից Արցախում վիրավորված երեք քաղաքացիների վիճակը գնահատվում է կայուն, բայց ծանր: Այս մասին Ստեփանակերտում ռուս լրագրողների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով Sputnik Արմենիայի թղթակցի հարցին, հայտնեց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
«Նրանց կյանքին վտանգ չի սպառնում, սակայն երկար վերականգնողական աշխատանք է անհրաժեշտ», – նշեց մարդու իրավունքների պաշտպանը:
Արցախի ԱԳ նախարարը Շուշիի միջադեպը որակել է ահաբեկչություն և բացատրել Բաքվի նպատակը
Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը սկզբում հայտնել էր, որ ադրբեջանցի զինվորականները նոյեմբերի 8-ին կրակ են բացել Արցախի խաղաղ բնակիչների ուղղությամբ, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, ևս 3 վիրավորվել է: Միջադեպի պահին քաղաքացիները վերանորոգել են ջրատարը։
Ավելի ուշ Քննչական կոմիտեն հստակեցրել էր, որ ադրբեջանցի զինվորը ներթափանցել է արցախյան տարածք։ Ցանկանալով վախեցնել տեղի բնակիչներին, խուճապ սերմանել նրանց մեջ, նա մի քանի կրակոց է արձակել ջրատարը վերանորոգող քաղաքացիների ուղղությամբ։