ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. «Ազգի ձայն» կուսակցության ղեկավար, երգիչ Մհեր Արմենիան (Մհեր Մեսրոպյան) հացադուլ է հայտարարել։ Նա ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերի ժամանակ է հայտարարել այդ մասին։
«Մենք Շուռնուխից ոտքով եկանք մինչև Երևան, և հիմա մեր համազգային շարժումն ունի իր տրամաբանական շարունակությունը։ Ես պաշտոնապես հացադուլ եմ հայտարարում` հանուն մեր ազգի։ Ես այս հացադուլով պահանջում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը»,–ասում է Մհերը։ Նրա խոսքով` պահանջում են ամբողջ գործադիրի հրաժարականը։
Մհերն, ի դեպ, Մատերադարանի տարածքում է նստում հացադուլի։
Հիշեցնենք, որ «Ազգի ձայնը» հիմնվել է 2021 թվականի ապրիլին և այժմ գործում է որպես արտախորհրդարանական ուժ։