ՌԱԴԻՈ

Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցն Իսրայելում դարձել է քաղաքական խաղ. Ճռնազյան

Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչ Հակոբ Ճռնազյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Իսրայելի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու և ապրիլի 24-ը որպես հիշատակի օր նշելու օրինագծին։
Sputnik
Սա Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի քննարկման առաջին փուլը չէ, որ ներկայացվել է Իսրայելի խորհրդարանում։ Նախագծի մասին բարձրաձայնվում է դեռ 1980–ական թվականներից և ամեն անգամ, երբ ընդդիմադիր պատգամավորները ներկայացրել են նախագիծը, այն մերժվել է կառավարության և խորհրդարանի կողմից, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչ Հակոբ Ճռնազյանը։
Իսրայելի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ օրինագիծ է ներկայացվել
Նրա տեղեկացմամբ` նախագիծը հերթական անգամ ներկայացնողները մինչ այդ եղել են կոալիցիոն կառավարության անդամներ, թեև այն ժամանակ մերժել էին նախագծի ընդունումը, բայց հիմա էլ կողմ են ճանաչմանը։ Այսինքն`սա, ըստ Ճռնազյանի, քաղաքական խաղ է։
«Հայկական կողմից նախաձեռնություններ մշտապես եղել են, սակայն հարցն այժմ խորհրդարանում բարձրացրած քաղաքական ուժերի հետ մենք որևէ կապ չունենք։ Հրեաները պարզապես օգտագործում են մեր զոհերի հիշատակը, իսկ կոնկրետ ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են պարզել, թե ինչպիսի վերաբերմունք ունի ներկայիս կառավարությունը։ Այս քաղաքական խաղը որևէ աղերս չունի հայկական շահերի հետ»,– ասաց Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչը։
Մեծ Բրիտանիայում առաջին ընթերցմամբ ընդունվել է Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը
Ճռնազյանի դիտարկմամբ` հայկական համայնքը շարունակաբար աշխատում է միայն այն պատգամավորների հետ, որոնք անշահախնդրորեն, անկեղծ մղումներով պայքարում են Հայոց ցեղասպանության ճանաչման համար, և նրանք մշտապես հրավիրվում են ապրիլի 24-ի հիշատակման արարողություններին։ Ըստ նրա` Իսրայելը մինչ օրս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, որպեսզի չվատթարացնի հարաբերությունները Թուրքիայի հետ, առավել ևս, որ վերջին տարիներին հարաբերությունները սերտացել են նաև Ադրբեջանի հետ։
Հայկական համայնքի ներկայացուցչի կարծիքով`Հոլոքոստն իր մաշկի վրա զգացած հրեա ժողովրդի պետությունն ի վերջո մի օր պետք է ճանաչի նաև 20–րդ դարի առաջին արհավիրքը` Հայոց ցեղասպանությունը, թեև այդ քայլը ուշացած կդիտվի, որովհետև Իսրայելն, ըստ Ճռնազյանի, պետությունների շարքում պետք է առաջինը կատարեր այդ քայլը։
Վրաստանի պաշտպանության նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Նշենք, որ Իսրայելի խորհրդարանի մի խումբ ընդդիմադիր պատգամավորներ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու և ապրիլի 24-ը որպես հիշատակի օր նշելու օրինագիծ են ներկայացրել:
Օրինագծի հեղինակներն են «Շաս» կուսակցությունը ներկայացնող պատգամավորներ Յաակով Մարգին, Հաիմ Բիտոնը, Մոշե Արբելը, ինչպես նաև «Լապիդ» կուսակցության պատգամավորներ Յուլի Էդելշտեյնը, Իսրայել Կացը և Յոավ Կիշը: