ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Հայ հրուշակագործ Էռնա Մուրադյանը ռուսական «Пятница» հեռուստաալիքով հեռարձակվող «Кондитер» հեռուստաշոուի 6-րդ եթերաշրջանում անցել է սուպեր եզափակիչ։
6-րդ եթերաշրջանի երրորդ թողարկման թեման նվիրված էր օլիմպիական խաղերին, ու հրուշակագործներրի խնդիրը կարճ ժամանակում այնպիսի տորթ պատրաստելն էր, որի վրա կլիներ օլիմպիական չեմպիոն Նիկիտա Նագորնին։
Առաջին փուլում Էռնան փորձագետներին հիացրեց հայ չեմպիոններին նվիրված իր տորթով՝ անցնելով եզրափակիչ փուլ։
Հաղորդմանը ներկա էր Նիկիտան, որը տեսնելով Էռնայի պատրաստած տորթն ու այն համտեսելով, փորձագետների հետ միասին նրան շնորհեց առաջին տեղը, ինչի արդյունքում հայ հրուշակագործը մրցույթի սուպեր երզափակչին մասնակցելու ուղեգիր վաստակեց։
Նշենք, որ հեռուստաշոուի հաղթողը ոչ միայն կճանաչվի «Ռուսաստանի լավագույն հրուշակագործ», այլև կստանա 1 միլիոն ռուբլի դրամական պարգև: