Արշակ Կարապետյանը ՌԴ-ում մասնակցել է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին

Արշակ Կարապետյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին
Նիստի ընթացքում քննարկվել է պաշտպանական ոլորտում բազմակողմ փոխգործակցության զարգացումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն այսօր մասնակցել է Մոսկվայում կայացած ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին, տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Արշակ Կարապետյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին
«Նիստի ընթացքում քննարկվել է օրակարգում ընդգրկված 20-ից ավելի հարց։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել պաշտպանական ոլորտում բազմակողմ փոխգործակցության զարգացմանը, ՀՕՊ միացյալ համակարգի «Տարածաշրջանային անվտանգություն-2022» համատեղ համակարգչային հրամանատարաշտաբային զորավարժության անցկացմանը, զորքերի՝ համաճարակի դեմ ուղղված պայքարին, համատեղ ինժեներական ստորաբաժանումների մարդասիրական ականազերծմանը, զինվորական կադրերի համատեղ պատրաստմանը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Արշակ Կարապետյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին
ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի անդամները կարծիքներ են փոխանակել ռազմաքաղաքական իրավիճակի ու անվտանգության հարցերի շուրջ, ինչպես նաև բարձր են գնահատել ԱՊՀ ձևաչափով ռազմական համագործակցության 30-ամյա փորձն ու զարգացման ուղղությունները: Նիստի ավարտին ստորագրվել են ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի բոլոր որոշումները, այդ թվում նաև 2022թ. աշխատանքային պլանը:
Արշակ Կարապետյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին
Հիշեցնենք, որ Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը երեկ է մեկնել Մոսկվա` մասնակցելու ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին: