Արցախում բացվել է Փառքի ծառուղի, որտեղ տեղադրվել է խաղաղապահի հուշարձանը

Արցախի Փառքի ծառուղին
Բրոնզե հուշարձանը պատկերում է խաղաղապահին լիարժեք մարտական հանդերձանքով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Ստեփանակերտի մերձակայքում գտնվող ռուսական ռազմական ավանի տարածքում այսօր բացվել է ռուսական Փառքի ծառուղի և խաղաղապահի հուշարձան՝ ի պատիվ տարածաշրջան զորակազմ մտցնելու առաջին տարեդարձի: Այն բացել են Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը և Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինը։
Օրվա կադրը. Ստեփանակերտն այսօր...
Բրոնզե հուշարձանը պատկերում է խաղաղապահին լիարժեք մարտական հանդերձանքով, Կալաշնիկով ինքնաձիգն ուսին։ Նա գրկել է մի աղջնակի, որը նրան ծաղիկների փունջ է նվիրում: Հուշարձանի նախատիպը խաղաղապահ առաքելության իրական մասնակիցներից մեկն էր։
Արցախի Փառքի ծառուղին
Ինչ վերաբերում է ծառուղուն, ապա այնտեղ տեղադրված են Ռուսաստանի պատմության և մշակույթի 10 ականավոր գործիչների՝ Ալեքսանդր Նևսկու, Դենիս Դավիդովի, Միխայիլ Լերմոնտովի, Գաբրիել Դերժավինի, Ալեքսանդր Պուշկինի, Նիկոլայ Կարամզինի, Լև Տոլստոյի, Անտոն Չեխովի, Վասիլի Շուկշինի և Միխայիլ Շոլոխովի կիսանդրիները:
Ռուս խաղաղապահներն Արցախում պարեկություն են իրականացրել ԲՏՌ-ներով
«Փառքի ծառուղի» նախագծի հեղինակը քանդակագործ և բարերար Միխայիլ Սերդյուկովն է:
Նախագծի շրջանակներում Ռուսաստանում, օրինակ, տեղադրվել են ավելի քան 1000 նշանավոր հայրենակիցների կիսանդրիներ։