«Անքակտելի եղբայրություն – 2021». ՀԱՊԿ անդամ 6 երկրների զորավարժության նպատակը և միջոցները

Sputnik
Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական վերլուծաբան
ՀԱՊԿ-ի վեց երկրների զորակազմերը Թաթարստանում մշակում են «աֆղանական նշանառությամբ» խաղաղապահ գործողությունը, սակայն անհրաժեշտության դեպքում գործի դրված ուժերն ու միջոցները կարելի է օգտագործել կազմակերպության պատասխանատվության գոտում ռազմական գործողությունների ցանկացած տեղում։
Կազանի բարձրագույն տանկային հրամանատարական ուսումնարանի զորավարժարանում նոյեմբերի 8-12-ն անցկացվում է ՀԱՊԿ-ի Հավաքական խաղաղապահ ուժերի հետ համատեղ «Անքակտելի եղբայրություն – 2021» վարժանքը։ Միջոցառմանը մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի ու Տաջիկստանի զորախմբերը՝ ընդամենը 1800 մարդ: Գործի են դրված նաև 300 միավոր մարտական տեխնիկա, այդ թվում՝ Սու-34 ճակատային ռմբակոծիչներ, ՄԻ-24, ՄԻ-8 ՄՏՎ5 հարվածային ու դեսանտային-տրանսպորտային ուղղաթիռներ, հատուկ նշանակության, կապի, ռադիոէլեկտրոնային պայքարի ու պաշտպանության ստորաբաժանումների ուժեր ու միջոցներ:
ՀԱՊԿ ուժերը ոչնչացրել են սահմանը հատած «գրոհայիններին»․ Տաջիկստանում զորավարժություններ են
Բազմազգ զորքը Կենտրոնական ռազմական օկրուգի (ՌԴ) հրամանատար Ալեքսանդր Լապինի ընդհանուր ղեկավարությամբ մշակվում է համատեղ խաղաղապահ գործողության անցկացումը՝ հաշվի առնելով Աֆղանստանում անկայուն իրավիճակն ու օգտագործելով Սիրիայում ու Ղարաբաղում ձեռք բերված ռուսական փորձը: Համատեղ մարտական գործողությունների կազմակերպման ու քաղաքացիական բնակչության պաշտպանության համար վեց պետությունների զորակազմերից օպերատիվ կերպով ստեղծվում է զորքերի հզոր բազմատարր խմբավորում՝ կառավարման միասնական համակարգով: «Անքակտելի եղբայրություն-2021» վարժանքի գլխավոր խնդիրներն են խաղաղապահ ուժերի գործողության ընթացքում հրամանատարության ու ենթակա զորքերի հմտությունների կատարելագործումը:
Հայաստանի և ՌԴ ներկայացուցիչները հարգել են Օշականի ճակատամարտի հերոսների հիշատակը
ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերը հետևողականորեն իրականացնում են գործողությունները հսկիչ անցակետերում, փախստականների ճամբարում, հումանիտար բեռով տեխնիկական ծառայություն շարասյուններն ուղեկցելու, գրոհայինների զբաղեցրած շենքը վերցնելու ու պատանդներին ազատելու ուղղությամբ։ Զորավարժությունների ակտիվ փուլը տեղի կունենա հոկտեմբերի 11-12-ն ու կավարտվի ահաբեկիչների կողմից գրավված բնակավայրը շրջապատելու մարտավարական դրվագով ու պայմանական հակառակորդի ոչնչացմամբ:
Կազանի զինափորձարանում ՀԱՊԿ–ի ուժերը մշակում են Հավաքական անվտանգության բոլոր տարածաշրջաններում՝ Կենտրոնական Ասիայի, կովկասյան ու արևելաեվրոպական տարածաշրջաններում սպառնալիքներին արագ արձագանքելու ունիվերսալ ալգորիթմներ: Երեկ Կենտրոնական ռազմական վարչության հրամանատար Ալեքսանդր Լապինը հայտարարել էր Աֆղանստանից ահաբեկչական սպառնալիքների աճի մասին և դիմել զորքերին. «Մեզանից ամբողջական պատրաստականություն է պահանջվում ցանկացած պահի մեր երկրներում անվտանգություն ու խաղաղություն ապահովելու համար»։

Մարտական կիրառության յուրահատկությունները

Վարժանքի ընթացքում խաղադրույքը մեծամասամբ արվում է ուղղաթիռների և դեսանտների վրա։ Բազմաթիրախային Մի-8-ի անձնակազմերը հարվածային Մի-24-ի աջակցությամբ ապահովում են առանց օդապարկների դեսանտավորումը:
Բացի այդ, օդաչուները մշակում են երթի հումանիտար շարասյուների քողարկումը։ Նման փորձը կարող է օգտակար լինել Տաջիկստանում, Հարավային Կովկասում ու նույնիսկ Բելառուսում (որի սահմաններին իրավիճակն ավելի ու ավելի թեժ է դառնում) գտնվող զորքերին։
Մեծ ուշադրություն է դարձվում վերահսկողության գոտում ներքին կարգուկանոնի կազմակերպմանը, բնակչության ու ենթակառուցվածքների անվտանգության ապահովմանը, սպառնալիքների ու թմրանյութերի շրջանառության օպերատիվ վերացմանը, ահաբեկիչների ու ծայրահեղականների ազդեցության կանխմանը: Ստուգվում է ՀԱՊԿ անվտանգության ապահովման ամբողջ բազմապրոֆիլ մեխանիզմի արդյունավետությունը, ընդ որում՝ բոլոր երկրները միասին՝ Կենտրոնական ռազմական օկրուգի ընդհանուր հրամանատարության ներքո։
ՀՀ ԶՈւ զինծառայողները մասնակցում են ՀԱՊԿ զորավարժություններին
Ռուսական զորակազմի հիմքը կազմում են Սամարայի մարզից Կենրոնական ռազմական օկրուգի առանձին խաղաղապահ զորամիավորման զինծառայողները: Ռուս մասնագետներն առաջին անգամ ՀԱՊԿ այլ երկրների գործընկերներին ցույց են տվել ղարաբաղյան փորձի հիման վրա խաղաղապահ ուժերի դիտակետի աշխատանքների կազմակերպումը:
2021 թվականին Կենտրոնական ռազմական օկրուգի զորքերը ստացել են ավելի քան 1000 նոր ու արդիականացված միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում՝ ՄիԳ-31ԲՄ կործանիչներ, Սու-34 ռմբակոծիչներ, Ս-300ՊՄ2 զենիթային հրթիռային համալիրներ, ԲՄՊ-2մ հետևակի մարտական մեքենաներ, Տ-72Բ3Մ արդիականացված տանկեր ու «Տերմինատոր» տանկերի աջակցման մարտական մեքենաներ, «Շտուրմ-Ս» հակատանկային համալիրներ ու շատ այլ բաներ:
Զորավարժությունների հաջողությունը և խաղաղապահների հարցը Հայաստանում
Կենտրոնական զինվորական օկրուգը մեկ տարվա ընթացքում տարբեր ծավալների ավելի քան 200 մանևր է անցկացրել (դրանցից ինը՝ ՀԱՊԿ–ի ու ՇՀԿ-ի շրջանակում)։ «Կոբալտ-2021» հատուկ նշանակության ջոկատի ստորաբաժանումների հերթական վարժանքը տեղի կունենա Տաջիկստանի «Լյաուր» զորավարժարանում նոյեմբերի երկրորդ կեսին:
Հիշեցնեմ, որ Տաջիկստանում գործում է 201-րդ ռուսական ռազմաբազան, որը Կենտրոնական ռազմական օգրուգի կառույցներից է ու Ռուսաստանի ամենախոշոր արտասահմանյան ռազմական օբյեկտն է։

Ուժ և ռազմավարություն

ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ռազմաքաղաքական իրավիճակը բարդ է մնում։ Նկատվում է Եվրոպայում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ընդլայնում, մի շարք ոչ բարեկամական հարևան երկրների կոալիցիոն ու ազգային ռազմական ներուժի աճ: Այսպես, Բելառուսի և Ռուսաստանի համար լուրջ սպառնալիք են դառնում Եվրոպայում ամերիկյան խմբավորման հարվածային-հարձակողական հնարավորությունները և նոր միջուկային ռազմավարությունը, որի հիմքում դրվում է ոչ թե միջազգային իրավունքի ուժը, այլ ուժի իրավունքը։
ՀԱՊԿ երկրները ստիպված են միաժամանակ արձագանքել մարտահրավերներին արևելաեվրոպական, Կենտրոնական Ասիայի ու կովկասյան ուղղություններով։ Հավաքական անվտանգության համակարգը համարժեք ու օպերատիվ կերպով պատասխանում է սպառնալիքներին մարտական պատրաստության, հակազդեցության կառույցների կատարելագործման ու մարտավարության տեսքով:
ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչը զարգանում է՝ հաշվի առնելով պատասխանատվության գոտում ռազմաքաղաքական իրավիճակը։ Արագ արձագանքման հավաքական ուժերն ու օպերատիվ արձագանքման հավաքական ուժերը կազմված են 25 հազար զինծառայողից և նախատեսված են առանձին շրջաններին ու երկրներին սպառնացող ահաբեկչական կազմավորումների ոչնչացման համար: Դրանք ՀԱՊԿ-ի պետությունների զինված ուժերի մշտական պատրաստության շարժական միավորումներն ու մասերն են, որոնք համալրված են լրիվ հաստիքով, հագեցած են ժամանակակից ու համատեղելի սպառազինությամբ, ռազմական տեխնիկայով:
ԼՂ հարցով պայմանավորվածությունները բավարար են քաղաքական կարգավորման համար. ՀԱՊԿ
ՀԱՊԿ-ի պետությունների ղեկավարների որոշմամբ՝ Հավաքական անվտանգության տարածաշրջաններում հավաքական խաղաղապահ ուժերի ընդհանուր ղեկավարությունը 2015 թվականից պատվիրակված է Ռուսաստանի զինված ուժերի ռազմական օկրուգների համապատասխան Միացյալ ռազմավարական հրամանատարություններին: Մինչև 2025 թվականը ՀԱՊԿ-ի ռազմավարությունը սահմանում է Հավաքական անվտանգության համակարգի ու տարածաշրջանային կայունության զարգացումը, կարգավորում է կազմակերպության գործունեությունը «անկախության անվերապահ հարգանքի, մասնակցության կամավորության, իրավունքների ու պարտականությունների հավասարության,... անդամ պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հիման վրա»: