Անօդաչու թռչող սարք և համակարգչային խաղի տեխնիկա. «Անքակտելի եղբայրություն – 2021»

Sputnik
1 / 12

Համատեղ գործողությունների մշակման համար Թաթարստան են ժամանել Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի զորախմբերը։

2 / 12

Վարժանքներին մասնակցում է ՀԱՊԿ անդամ պետությունները ներկայացնող մոտ 1800 մարդ, ներգրավված է մինչև 300 միավոր սպառազինություն։

3 / 12

Զինծառայողները «Անքակտելի եղբայրություն» զորավարժությունների բացման արարողության ժամանակ։

4 / 12

Զորավարժությունների ժամանակ առաջին անգամ կիրառվել է անօդաչուներին հակազդելու համար նախատեսված «Հարպուն-3» համալիրը։

5 / 12

ՀԱՊԿ երկրների գործընկերներին ռուս խաղաղապահները ցույց են տվել, թե ինչպես է պետք կազմակերպել աշխատանքը «Ստրելեց ՍՎ» նոր համալիրի օգնությամբ։

6 / 12

Զորավարժություններին ներկայացված նորագույն տեխնիկան արժանացել է ամենաբարձր գնահատականի։

7 / 12

ՀԱՊԿ զորավարժություններին առաջին անգամ ներգրավված «Լինզա» բժշկական զրահապատ ավտոմեքենան զինվորականները նույնիսկ համեմատել են համակարգչային խաղերում կիրառվող տեխնիկայի հետ

8 / 12

Կազանի բարձրագույն տանկային հրամանատարական ուսումնարանի զորավարժարանում վարժանքներն անցկացվում են նոյեմբերի 8-12–ը։

9 / 12

Զինծառայողները` Սիրիայում և Լեռնային Ղարաբաղում ձեռք բերած փորձի հիման վրա փուլ առ փուլ մշակում են խաղաղապահ գործողությունների պլանավորումն ու անցկացումը։

10 / 12

Զորավարժությունների ժամանակ օգնություն են ցուցաբերում վիրավորին։

11 / 12

Վարժանքները կավարտվեն ապօրինի զինված խմբավորումների կողմից գրավված բնակավայրի արգելափակման մարտավարական դրվագով։

12 / 12

Զինծառայողները «Անքակտելի եղբայրություն» խաղաղապահ զորավարժությունների ժամանակ։

Կազանի բարձրագույն տանկային հրամանատարական ուսումնարանի զորավարժարանում նոյեմբերի 8-12-ն անցկացվում է ՀԱՊԿ-ի Հավաքական խաղաղապահ ուժերի հետ համատեղ «Անքակտելի եղբայրություն – 2021» վարժանքը։
Միջոցառմանը մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի ու Տաջիկստանի զորախմբերը՝ ընդամենը 1800 մարդ:
ՀԱՊԿ ուժերը ոչնչացրել են սահմանը հատած «գրոհայիններին»․ Տաջիկստանում զորավարժություններ են
Գործի են դրված նաև 300 միավոր մարտական տեխնիկա, այդ թվում՝ Սու-34 ճակատային ռմբակոծիչներ, ՄԻ-24, ՄԻ-8 ՄՏՎ5 հարվածային ու դեսանտային-տրանսպորտային ուղղաթիռներ, հատուկ նշանակության, կապի, ռադիոէլեկտրոնային պայքարի ու պաշտպանության ստորաբաժանումների ուժեր ու միջոցներ: