1 մլրդ դրամ և ավելի արժեքով շինարարական աշխատանքները կվերահսկվի ՊՎԾ–ի կողմից

Շինարարություն
Ծառայությունը զգուշացնում է հսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց և կապալառու ընկերություններին զերծ մնալ պետական միջոցների վատնմանն ուղղված վարքագծից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Դեկտեմբերի 1-ից 1 մլրդ դրամ և ավելի պայմանագրային արժեքով բոլոր պետական շինարարական աշխատանքները կվերցվեն Պետական Վերահսկողական ծառայության վերահսկողության տակ։ Այս մասին հայտնում է ՊՎԾ-ն` նշելով, որ ծառայության ղեկավար Տիգրան Ուլիխանյանը նման հանձնարարություն է տվել` հաշվի առնելով շինարարական աշխատանքների սպասվող աճը, ինչպես նաև պետական բյուջեի կառուցվածքում նշյալ ոլորտի ծախսերի ռիսկայնության գնահատման, օրինականության և արդյունավետության կարևորությունը։
«Եկամտահարկի վերադարձը շինարարական «պարարտանյութ» է. ինչու չի կարելի այն չեղարկել
«Իրավական և այլ անբարենպաստ հետևանքներից խուսափելու համար պետական կառավարման համակարգի հսկողական լիազորություններ ունեցող պաշտոնատար անձանց և կապալառու ընկերություններին հորդորում ենք պատշաճ իրականացնել իրենց պարտականությունները և զերծ մնալ պետական միջոցների վատնմանն ուղղված վարքագիծ դրսևորելուց»,– տարածած հաղորդագրության մեջ զգուշացնում է ՊՎԾ–ն։
Սադախլո-Բագրատաշենի տարածքում նոր կամրջի շինարարությունն ակտիվ ընթացքի մեջ է
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը կարևորում է նախնական փուլում ռիսկերի բացահայտման, կանխարգելման և դրանց լուծումներ տալուն ուղղված աշխատանքները՝ ապահովելով ծրագրերի անխափան և արդյունավետ իրականացումը: