ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Եվրոպայի երիտասարդների և մեծահասակների չեմպիոնի կոչումը նվաճած Կարեն Ավագյանը չի մասնակցի Տաշքենդում դեկտեմբերի 7 – 11 –ը կայանալիք աշխարհի առաջնությանը։ Պատճառը գոտկատեղի վնասվածքն է։
Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն։
Տաշքենդում կայանալիք մրցաշարին, ՀՀ ծանրամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի տվյալներով, կմասնակցեն Հայաստանը ներկայացնող 9 տղամարդ ու 1 կին ծանրորդներ։