ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը պատրաստ է «Սպուտնիկ-V» պատվաստանյութի նոր խմբաքանակներ ուղարկել Հայաստան։ Sputnik Արմենիայի և 24news-ի հետ զրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Արդեն բավական մեծ քանակությամբ պատվաստանյութի չափաբաժիններ են մատակարարվել: «Սպուտնիկ-V»-ն լայնորեն կիրառվում է այստեղ՝ Հայաստանում: Ռուսական կողմն իր պատրաստակամությունն է հայտնել անհրաժեշտության դեպքում պատվաստանյութի անհրաժեշտ քանակի չափաբաժիններ մատակարարել»,- ասաց Կոպիրկինը։
Նա նշեց, որ թեման արդիական է, և երկու երկրների համապատասխան կառույցներն այդ հարցով կապի մեջ են։
Ավելի վաղ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել էր, որ Երևանն ու Մոսկվան քննարկում են Հայաստանում արտադրվող «Սպուտնիկ-Light» պատվաստանյութի արտահանումն ու հայկական շուկայում դրա կիրառումը կազմակերպելու հարցը։