ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի –Sputnik. Հարազատներն ու ընկերները ծաղիկներ են բերել Ստեփանակերտի` 44-օրյա պատերազմի զոհվածների հիշատակի պատին։
Չնայած այն հանգամանքին, որ Արցախի մայրաքաղաքում արդեն կեսգիշերին մոտ է, մարդիկ շարունակում են քայլել դեպի հուշարձանն և հարգանքի տուրք մատուցել զոհվածների հիշատակին։
Կադրում երեք ընկերներ են: Նրանք այցի են եկել իրենցից մեկի ավագ եղբորը։ Տղաները սփոփում են իրար ու մխիթարում` ասելով. «Նա զոհվեց որպես հերոս»։
Քիչ չեն նաև այն մարդիկ, ովքերհեռվից են լուռ նայում իրենց հերոսների լուսանկարներին։ Նրանք նախընտրում են չհայտնվել կադրում։