Նիկոլ Փաշինյանը լուսաբացին այցելել է «Եռաբլուր»

Իշխանության այլ ներկայացուցիչներ ևս այցելել էին «Եռաբլուր», սակայն լրագրողների հետ չեն զրուցել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ի տարելիցի կապակցությամբ լուսաբացին այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Տեղեկությունը հայտնում է վարչապետի պաշտոնական կայքը։
«Վարչապետը ծաղիկներ է դրել հերոսների շիրիմներին, խոնարհվել և հարգանքի տուրք մատուցել 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների հիշատակին»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ բացի Փաշինյանից, իշխանության այլ ներկայացուցիչներ ևս այցելել էին «Եռաբլուր»։ Նրանք, սակայն, լրագրողների հետ չեն զրուցել։
Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։