Նշանակվել է արտաքին գործերի փոխնախարար

Նոր ԱԳ փոխնախարարը 2016-ից մինչև նոր պաշտոն ստանձնելը Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչն էր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ արտաքին գործերի փոխնախարար է նշանակվել։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Պարույր Հովհաննիսյանին նշանակել արտաքին գործերի նախարարի տեղակալ»,–նշված է որոշման մեջ։
Նազելի Բաղդասարյանը նշանակվել է ՀՀ Շիրակի մարզպետ
Նշենք, որ Հովհաննիսյանը 2016-ից մինչև նոր պաշտոն ստանձնելը Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչն էր։
Բացի այդ, Հովհաննիսյանը եղել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության երրորդ և երկրորդ քարտուղարը, Եվրոպական Միությունում ՀՀ առաքելության ղեկավարի տեղակալը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարի՝ ԵՄ հարցերով խորհրդականը, ինչպես նաև ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետի պաշտոնն է զբաղեցրել։