«Մոդեռնա» ընկերության պատվաստանյութի հերթական խմբաքանակը Հայաստանում է

«Մոդեռնայի» պատվաստանյութը կիրառվում է 12 և բարձր տարիքի անձանց շրջանում COVID-19-ի դեմ պատվաստումներ իրականացնելու համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. «Մոդեռնա» ընկերության 60 700 դեղաչափ պատվաստանյութն արդեն Հայաստանում է։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

«Պատվաստանյութը Հայաստանին է նվիրաբերվել Եվրոպական միության «Բնակչության պաշտպանության մեխանիզմի» շրջանակներում` Սլովակիայի Հանրապետությունից»,- նշում են ԱՆ-ից:

ԱՆ–ից տեղեկացնում են նաև, որ այն կիրառվում է 12 և բարձր տարիքի անձանց շրջանում COVID-19-ի դեմ պատվաստումներ իրականացնելու համար:
ՀՀ մեծահասակ բնակչության շուրջ 30 տոկոսը պատվաստվել է. նախարար
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին Հայաստան էր բերվել Նորվեգիայի կողմից «Թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակում հասանելի «ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի» աջակցությամբ նվիրաբերված «Մոդեռնա» պատվաստանյութի 620 000 դեղաչափ։
Նշենք՝ «Մոդեռնա» ընկերության պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 50 հազար դեղաչափ, Հայաստանին էր փոխանցել Լիտվան։
Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստում են «Սպուտնիկ V», «AstraZeneca», «Sinopharm», «Coronavac», «Moderna» պատվաստանյութերով։