ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Այսօր` նոյեմբերի 9-ին, Իսրայելի խորհրդարանի մի քանի ընդդիմադիր պատգամավորներ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու և ամեն տարի ապրիլի 24-ին Ցեղասպանության զոհերի հիշատակի օր անցկացնելու մասին օրինագիծ են ներկայացրել։ Տեղեկությունը հայտնում է Jerusalem Post–ը` հիշեցնելով, որ սա առաջին անգամը չէ, երբ Քնեսեթում փորձ է արվում Իսրայելի կողմից պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
2018-ին ընդդիմության ներկայացրած համանման օրինագիծը չեղարկվել էր կառավարության դիմադրության պատճառով:
2019-ին Ցեղասպանության ճանաչման օրինագծին աջակցություն էին հայտնել Քնեսեթի բարձրաստիճան անդամներ, ինչպիսիք են Յաիր Լապիդը և Գեդեոն Սաարը, բայց այն դարձյալ չէր ընդունվել Իսրայելի կառավարության անհրաժեշտ աջակցությունը չունենալու պատճառով: