ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի - Sputnik. Հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը գրավել է 4-րդ տեղը Ռիգայում անցկացված խոշոր բլից-մրցաշարում, որը նվիրված էր Աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալի 85-ամյակին, տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Մարտիրոսյանը 18 հնարավորից վաստակել է 12.5 միավոր։
Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանն ու Մանուել Պետրոսյանը կիսել են 6-14-րդ տեղերը՝ հավաքելով 12 միավոր։
Բլից-մրցաշարը Ռիգայում անցկացվել է «Grand Swiss»-ի ավարտից անմիջապես հետո. այնտեղ խաղարկվում էր 2 ուղեգիր հավակնորդների մրցաշարի համար։