Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստներից մեկը չի գա Երևան. նա վարակվել է կորոնավիրուսով

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի - Sputnik. Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստ Նիկոլաս Սյուլեի թեստը դրական է. նրա մոտ COVID է հայտնաբերվել Լիխտենշտեյնի հետ հանդիպումից առաջ, տեղեկացնում է Bild-ը։
Հավաքականի ղեկավարությունը չեղարկել է թիմի ընդհանուր մարզումը։ Ֆուտբոլիստները կմարզվեն անհատական ծրագրով՝ չլքելով հյուրանոցի տարածքը։
Ֆուտբոլային խաղ դիտելը կարող է մահացու վտանգավոր լինել. սրտաբան
Գերմանիայի հավաքականի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ մեկուսացման են ուղարկվել ևս 4 ֆուտբոլիստներ, որոնք շփվել են վարակված Սյուլեի հետ, չնայած, որ նրանց թեստերի արդյունքները բացասական են եղել։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին ու 14-ին տեղի կունենան ֆուտբոլի աշխարհի 2022 թ. առաջնության ընտրական 2 հանդիպումներ. Հայաստանի հավաքականն իր հարկի տակ կհանդիպի Հյուսիսային Մակեդոնիայի ու Գերմանիայի հավաքականների հետ։