Երևանում սննդային թունավորման կասկածով 8 երեխա է հոսպիտալացվել. 5–ի վիճակը ծանր է

Մամուլում տեղեկություններ կան, որ երեխաները «Էլկա» մանկական զարգացման կենտրոնի սաներ են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Սննդային թունավորման կասկածով «Մուրացան» համալսարանական հիվանդանոց են ընդունվել է 7-ից 11 տարեկան 8 երեխա: Տեղեկությունը Facebook–ի էջում հայտնում է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։
«Ներկա պահին երեխաներից 5-ը գտնվում են բուժհաստատության վերակենդանացման բաժանմունքում` կայուն ծանր վիճակում, իսկ մյուս 3-ը թունաբանական բաժանմունքում` միջին ծանրության»,–գրել է Դանիելյանը:
shamshyan.com–ի տվյալներով` երեխաները հիվանդանոց են տեղափոխվել «Էլկա» մանկական զարգացման կենտրոնից։
Խնդրի բացահայտման հետ կապված ունենք որոշակի պատկեր. «Տաշիր պիցցայի» հայտարարությունը