Utair ավիաընկերությունը Սոչի-Երևան ուղիղ չվերթ կիրականացնի

UTair
Չվերթերը կլինեն ամեն չորեքշաբթի։ Շաբաթական մեկ անգամ ընկերության ինքնաթիռները կթռչեն նաև Տյումեն և Մոսկվա:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի - Sputnik. Utair ավիաընկերությունը Սոչի-Երևան չվերթեր կիրականացնի, հաղորդում է փոխադրողի մամուլի ծառայությունը:
«Նոյեմբերին երկու նոր չվերթ ենք բացում դեպի Երևան ՝ Սոչիից և Տյումենից։ Եվ կշարունակենք թռիչքներ իրականացնել Մոսկվայից Հայաստանի մայրաքաղաք», - ասված է հաղորդագրության մեջ։
Արբեջանական AZAL–ը Հայաստանի տարածքով թռիչքների համար վճարում է․ Քաղավիացիայի կոմիտե
Տեղեկացվում է, որ Սոչիից չվերթերը կիրականացվեն նոյեմբերի 17 -ից չորեքշաբթի, Տյումենից ՝ նոյեմբերի 20-ից շաբաթ օրերին:
Ավելի վաղ ընկերությունը հայտարարել էր Տյումեն-Երևան– Տյումեն ուղիղ չվերթի բացման մասին։