Շուշիի մոտ ադրբեջանական կրակոցներից մահացածը 22 տարեկան է. ինչ վիճակում են վիրավորները

Ստեփանակերտի հիվանդանոց. Արխիվային լուսանկար
Ստեփանակերտ-Բերձոր ճանապարհահատվածի Շուշիի հատվածում երթևեկությունը կարճ ժամանակով դադարեցված է
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Շուշի քաղաքի մուտքի խաչմերուկի հարևանությամբ ադրբեջանական կողմի կրակոցների հետևանքով վիրավորված քաղաքացիական անձանց վիճակը բժիշկների կողմից գնահատվում է միջին ծանրության։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
«Իրավապահ մարմինների կողմից այս պահին իրականացվում են համապատասխան աշխատանքներ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ, ինչի պատճառով Ստեփանակերտ-Բերձոր ճանապարհահատվածի Շուշիի հատվածում երթևեկությունը կարճ ժամանակով դադարեցված է»,–գրել է նա։
Արցախի ՄԻՊ–ը նշել է, որ արձանագրված միջադեպը հայ ժողովրդի նկատմամբ ադրբեջանական կողմի հայատյաց, ցեղասպան ու ֆաշիստական վարքագծի հերթական ապացույցն է։
ՀՀ–ն պետք է առաջ տանի Արցախի հարցով «Ճանաչում հանուն փրկության» թեզը․ փոխարտգործնախարար
«Ադրբեջանական կամայականություններին ու անպատժելիությանը պետք է վերջ դրվի, ինչը հնարավոր է Արցախի ժողովրդի նկատմամբ ադրբեջանական կողմի նման հանցավոր գործողությունների ուսումնասիրության և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար հստակ մեխանիզմների ներդրմամբ»,–նկատել է Ստեփանյանը։
Ինչպես արդեն հայտնել էինք, նոյեմբերի 8-ին, ժամը 15։00-ին, Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի մուտքի մոտակա խաչմերուկի հարևանությամբ ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել ջրամատակարարման խողովակների վրա շինարարական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ, ինչի հետևանքով տուժել են 4 քաղաքացիական անձինք, որոնցից մեկը՝ 22-ամյա Ե․Մ-ն, մահացել է, երեքին (41-ամյա Ս․Ա, 31-ամյա Մ․Գ․, 43-ամյա Դ․Գ․) ցուցաբերվում է բժշկական օգնություն։