Փաշինյան–Պուտին-Ալիև հանդիպում նախապատրաստվում է. Պեսկով

ուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը. Արխիվային լուսանկար
Եռակողմ հանդիպում–քննարկման մասին հստակ պայմանավորվածություններ դեռ չկան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի տեսակոնֆերանսի ռեժիմով հանդիպում պատրաստվում է, սակայն ժամկետների վերաբերյալ հստակ պայմանավորվածություններ դեռ չկան: Տեղեկությունը լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Հայաստանն Ադրբեջանի տարածքով պետք է կապ ունենա Ռուսաստանի և Իրանի հետ․ ՀՀ վարչապետ
«Պուտինի, Ալիևի և Փաշինյանի հանդիպման համար նախապատրաստական աշխատանքներ են տարվում։ Բայց ցանկանում եմ նշել, որ առայժմ հստակ պայմանավորվածություններ չկան տեսակոնֆերանսի ժամկետների հետ կապված, աշխատանքները շարունակվում են», - ասել է Պեսկովը:
Նշենք, որ երեկ` նոյեմբերի 7–ին, Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ այս պահին նոյեմբերի 9-ին հանդիպում անցկացնելու վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա։
Հավելենք, որ հանդիպման անցկացման մասին ավելի վաղ հայտնել էր ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, նշելով, որ այն կանցկացվի տեսակոնֆերանսի ձևաչափով։