Նազելի Բաղդասարյանը նշանակվել է ՀՀ Շիրակի մարզպետ

Ավելի վաղ Բաղդասարյանը վայր էր դրել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորի մանդատը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետը որոշում է ստորագրել Նազելի Բաղդասարյանին ՀՀ Շիրակի մարզպետ նշանակելու մասին։ Համապատասխան որոշումը հրապարակվել է կառավարության էլեկտրոնային տեղեկատվական հարթակում։
Նախորդ ամսվա վերջին Բաղդասարյանը վայր էր դրել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորի մանդատը:
Գյումրիում հաղթեց «Բալասանյան» դաշինքը
Իսկ նախկին մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր վարչապետի որոշմամբ նշանակվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար:
Հարությունյանը նոյեմբերի 4-ին ազատվեց Շիրակի մարզպետի պաշտոնից, որը զբաղեցնում էր 2021-ի հունվարից։
Գյումրու նորընտիր քաղաքապետը ընդդիմությանը «կստիպի» համատեղ գործել
Նա հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» Գյումրիի քաղաքապետի թեկնածուն էր, իշխող կուսակցությունը պարտվեց Գյումրիում։