Ինչ կապ ունի պաշտոնյա է, պիտի տուգանվի. նախարարը` Սիմոնյանի և Քոչարյանի մասին

Անահիտ Ավանեսյան. Արխիվային լուսանկար
Լուսանկար էր տարածվել, որտեղ Ալեն Սիմոնյանն ու Անդրանիկ Քոչարյանը հանրային փակ տարածքում՝ խանութում, առանց դիմակների են, լուսանկարում երևացող մյուս բոլոր քաղաքացիները՝ դիմակներով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Դիմակ դնելն օրենքի պահանջ է, և օրենքի առաջ բոլորը հավասար են: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ու ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի՝ դիմակ չդնելու մասին հարցին։
«Հայաստանում ունենք լարված համաճարակային իրավիճակ ու բոլորը պետք է ենթարկվեն օրենքի պահանջին», - ասաց նախարարը։
Հարցին, թե պե՞տք տուգանվեն նշված անձինք, նախարարը պատասխանեց. «Իհարկե, ինչ կապ ունի պաշտոնյա, ոչ պաշտոնյա, եթե անձը խախտել է օրենքը, պիտի տուգանվի»։
ՀՀ մեծահասակ բնակչության շուրջ 30 տոկոսը պատվաստվել է. նախարար
Հիշեցնենք՝ մամուլում ու սոցիալական հարթակներում լուսանկար էր տարածվել, որտեղ Ալեն Սիմոնյանն ու Անդրանիկ Քոչարյանը հանրային փակ տարածքում՝ խանութում, առանց դիմակների են, լուսանկարում երևացող մյուս բոլոր քաղաքացիները՝ դիմակներով: